Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 11
Հյուրեր: 11
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 23 » Բանկային քարտերով գործարքները՝ փողերի լվացման հիմնական միջոց
12:49 Բանկային քարտերով գործարքները՝ փողերի լվացման հիմնական միջոց | |
Հայաստանում, փողերի լվացման տեսակետից, առաջնահերթ կասկածելի են համարվում քարտային գործարքները, կեղծ կտրոնների, կեղծ արժեթղթերի կիրառմամբ գործարքները, երբեմն բանկերին անտրամաբանական են թվում միջազգային փոխանցումները և այլն: ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի տվյալներով` այս տարի փողերի լվացման հետ կապված գործարքների վերաբերյալ կասկածանքով իրենք ֆինանսական կառույցներից ստացել են 150 հաշվետվություն, իսկ 2006 թ-ից ի վեր`մոտ 1000 հաշվետվություն, որոնք ուսումնասիրվում են, և վերլուծության արդյունքը տրամադրվում է իրավապահ մարմիններին: Նա նշեց, որ 2006-2008 թթ. դատավճիռներ չեն եղել, 2009-ին եղել է 7 դատավճիռ, 2010-ին` 3, 2011-ին` 5, 2012-ին` սպասվում է 4-5 դատավճիռ: Դ.Ազատյանի խոսքով՝ հաճախակի կեղծարարություն են անում հենց բանկերի աշխատակիցները՝ փորձելով վարկեր վերցնել, կամ անհայտ անձինք քաղաքացիներին նամակներ են ուղարկում ժառանգության, շահումների մասին և որոշ գործարքների կամ փաստաթղթերի ձևակերպման համար 100-300 դոլար են պահանջում, իսկ մինչև հիմա հայտնի չէ գոնե մեկ հայ, որ իր «կորած-մոլորած» քեռուց 1 մլն դոլար ժառանգություն ստացած լինի: Ըստ նրա՝ 1-2 դեպքում էլ արական սեռի ներկայացուցիչները համացանցում աղջկա անվան տակ ամուսնության նպատակով ծանոթացել են օտարերկրյա «ջենթլմենների» հետ և նրանցից «հարսանեկան ծախսերի» կամ Հայաստանից «ապագա ամուսնու» երկիր մեկնելու համար զգալի գումարներ են պահանջել, տվել են իրենց ծանոթ աղջիկների բանկային հաշվեհամարները և նրանց խնդրել ստանալ ու իրենց փոխանցել գումարները: Այս գործերով այժմ քննություն է ընթանում: Կենտրոնի ղեկավարը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ նման զեղծարարներից, փող խոստացող նամակներից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |