Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 13
Հյուրեր: 13
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » «Բարի Գալուստ» բանկային ծառայությունների փաթեթ Կոնվերս Բանկից
14:14 «Բարի Գալուստ» բանկային ծառայությունների փաթեթ Կոնվերս Բանկից | |
Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ: Փաթեթները ներառում են բանկային ամենակիրառական ծառայությունները և մշակված են առավել հեշտացնելու և համակարգված դարձնելու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները: Առաջարկը ներկայացված է «Հիմնական» և «Ընդյայնված» փաթեթների տեսքով: «Հիմնական» փաթեթն իր մեջ ներառում է խնայողական հաշիվների, վճարային քարտերի և ինտերնետ բանկային ծառայության հասանելիություն՝ առավել մատչելի սակագներով: «Ընդյայնված» փաթեթի դեպքում «Հիմնական» փաթեթի առաջարկին ավելանում են նաև հատուկ պայմաններով տրամադրվող ժամկետային ավանդները և անհատական պահատուփերը: Փաթեթային առաջարկի ստեղծման հիմքում ընկած է հաճախորդի՝ բանկային ծառայություններից օգտվելու շրջանակի անընդհատ ընդլայնումը: Այն միտված է առավել մատչելի և հարմարավետ դարձնելու հաճախորդների ֆինանսական գործարքները: Կոնվերս Բանկը վստահ է, որ փաթեթ առաջարկը հետաքրքիր և շահավետ կլինի հատկապես սփյուռքահայերի համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |