Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 12
Հյուրեր: 12
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 30 » Բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ
18:32 Բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ | |
Երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 500 դրամով, «Պրեմիումը»` 520 դրամով, «Սուպերը»` 550 դրամով: Բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 16-ին: Այդ օրը «Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց` գինը դարձավ 490, երեկ էլ` 500 դրամ: Փաստորեն, ընդամենը երկու շաբաթում բենզինը Հայաստանում թանկացավ ավելի քան 6 տոկոսով: «ՀԺ»-ն նկատում է, որ համաշխարհային շուկայում բենզինի գնի չնչին աճ նկատվում է, սակայն դա ամբողջությամբ «չեզոքացվում է» դրամի արժեվորմամբ: Դրամը վերջին շրջանում արժեվորվել է մոտ 2 տոկոսով: Այլ կերպ ասած, բենզինի այսպիսի թանկացումը պատճառաբանված չէ:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |