Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 18 » Բժշկական ապահովագրությունը դեռևս շահավետ բիզնես չէ
14:22 Բժշկական ապահովագրությունը դեռևս շահավետ բիզնես չէ | |
Սոցիալական փաթեթներն ու բժշկական ապահովագրությունները Հայաստանի բանկերի համար հավելյալ բիզնեսների չեն վերածվելու: Քանի դեռ ոլորտը չի զարգացել և ամրապնդվել, մեծ դրամական շահույթներ չեն ստացվի: Այսօր այս մասին խոսեց «Նաիրի Ինշուրանս» ապահովվագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության պետ Արմեն Շահինյանը: «Այս պահի դրությամբ, տարվա կեսի կտրվածքով կարող ենք ասել, որ ներդրված գումարների 40 տոկոսը վերադարձվել է, բայց մինչև տարվա ավարտը դեռ բավականին ժամանակ կա», - նշեց Ա. Շահինյանը` մանրամասնելով, որ ոլորտը դեռ աճում է և զարգանում, և վերջնական պատկերացում կազմելը դեռ շուտ է: Լրագրողների այն հարցին, թե տվյալ պահին առողջական ապահովագրության և սոցիալական փաթեթների գործը համարվո՞ւմ է շահավետ ու հեռանկարային բիզնես և եթե շահութաբեր չէ, ե՞րբ կդառնա շահավետ, Արմեն Շահինյանը պատախանեց. «Առաջին երեք տարում դա բացառված է»: «Այս պահի դրությամբ մեծ տոկոս են կազմում այն պլանային դեպքերը, որոնք կուտակվել են տարիների ընթացքում», - վստահեցրեց բանախոսը` կարծիք հայտնելով, որ իրավիճակը շտկելու համար որոշակի ժամանակ է պետք, որի ընթացքում դեռ շահույթներ ստանալու մասին խոսելն ավելորդ է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |