15:34 Ծառուկյանի փողերը, հարկերն ու բիզնեսները | |
Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հարկային համակարգում ներկայացված է ավելի քան 3 տասնյակ ընկերություններով, որոնք ներկայացնում են տնտեսության ամենատարբեր ճյուղերն ու ոլորտները: Դրանց մոտ կեսը իրենց վճարած հարկերով ընդգրկված են խոշոր հարկատուների ցուցակում: Այսպիսով` ինչ ընկերություններ ունի Ծառուկյանը և այս տարվա առաջին կիսամյակում որքան է վճարել պետությանը: Երևանի ՙԱրարատ՚ գինու-օղու կոմբինատ-362,282 հազ. դրամ ՙԱրարատցեմենտ՚- 316,572 հազ. դրամ ՙԱր-բե՚ հայ-բելառուսական առևտրի տուն-278,093 հազ. դրամ Կոտայքի գարեջրի գործարան-190,451 հազ. դրամ ՙՄուլտի գրուպ՚ - 181 ,241 հազ. դրամ ՙՄուլտի Լեոն՚-179,238 հազ. դրամ ՙՄուլտի Գազ՚- 100, 657 հազ. դրամ ՙՄուլտի Մեդիա Կենտրոն ԹԻ-Վի՚- 51, 945 հազ. դրամ ՙՄուլտի մոթորս՚- 47,228 հազ. դրամ ՙԶվարթնոց Հենդլինգ՚-434,117 հազ. դրամ ՙԿլեոպատրա՚-637, 275 հազ. դրամ ՙՄագաս ինվեստ՚-445,684 հազ. դրամ ՙԳլոբալ մոթորս՚- 138,891 հազ. դրամ ՙԱվիասերվիս՚- 141,103 հազ. դրամ ՙԿլեոպատրա՚-121,937 հազ. դրամ ՙՖարմ Ադամա՚- 43,185 հազ.դրամ Գագիկ Ծառուկյանին են պատկանում նաև Երևանի քիմիա-դեղագործական ֆիրման, «Շուստով» առևտրի տունը, ՙԱբովյան Արայ՚, ՙՄուլտի գրուպ սթոուն՚, ՙՏեխնալյումին՚, ՙՖիրմա Նյու՚, ՙՄուլտի ռեստ հաուս՚, ՙՄուլտի ագրո՚, ՙԲելլեզզա՚, ՙՄուլտի գրուպ ջոսոնս՚, ՙՕնիրա քլաբ՚, ՙԻնտերսերվիս 1՚, ՙՄուլտի սիս՚ և ՙԱկվամարին՚ ընկերությունները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |