Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնը կբացվի հոկտեմբերին
14:07 «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնը կբացվի հոկտեմբերին | |
Երեք տարի առաջ հասարակության շրջանում բավականին աղմուկ հանած «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնը, որի համար զգալի տարածք էր հատկացվել Դալմայի այգիներում, պետք է բացվեր 2010թ. երրորդ քառորդում, ապա այս տարվա գարնանը: Սակայն մինչև հիմա կենտրոնը չի հանձնվել շահագործման: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «Դալմա ինվեստ» ընկերությունից, դրա բացումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի կեսերին, իսկ հետաձգման պատճառը բրենդային ֆիրմաներին հրավիրելու խնդիրն էր: Ընկերությունից հավաստիացրեցին, որ արդեն բավականին ֆիրմաներ արձագանքել են, և ընդհանուր տարածքի մոտ 70-80% զբաղեցված կլինի: Հիշեցնենք, որ այդ տարածքում այգիներ ունեցող ավելի քան 600 քաղաքացիներ բողոքում էին ընկերության փոխհատուցման քաղաքականությունից: «Դալմա Գարդեն Մոլ»-ի ընդհանուր 46 հզ. քառակուսի մետր տարածքից 32.6 հզ-ը օգտագործվելու է առևտրային նպատակներով: Այն ընդգրկելու է տան համար պարագաների և կենցաղային տեխնիկայի սուպերմարկետներ, հագուստի բուտիկներ, հիպերմարկետ, կինոդահլիճներ, խաղասրահներ, սրճարաններ, ռեստորան, արագ սննդի կենտրոններ և այլն: Կենտրոնի կառուցապատման ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 35 մլն դոլար է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |