16:32 Դոլարայնացման մակարդակը սկսել է նվազել | |
Հոկտեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգում արձանագրվել է դոլարայնացման մակարդակի նվազում: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի՝ հոկտեմբերին դոլարայնացման ցուցանիշը նվազել է բոլոր 5 ուղղություններով, ինչը 2012 թ. առաջին անգամ է տեղի ունենում: Սակայն, ընդհանուր առմամբ, դոլարայնացման աստիճանը Հայաստանում ներկայում ավելի բարձր է, քան 2011 թ. վերջերին: Դոլարայնացման ամենաբարձր մակարդակ պահպանվում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով: Ներկայում ժամկետային ավանդների 74,3%-ը պահվում է արտարժույթով, ինչը բավական բարձր ցուցանիշ է (նախորդ ամսվա նկատմամբ կա 0,3% նվազում): Համեմատության համար՝ ցպահանջ ավանդների միայն 54.3%-ն է պահվում արտարժույթով: Ընդհանուր առմամբ՝ բոլոր ավանդների (ներառյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ժամկետային եւ ցպահանջ ավանդներ) 62,6%-ը դեռեւս արտարժութային է: Վարկերի մեծ մասը նույնպես արտարժույթով է տրվում՝ 63,7%-ը: Անցյալ տարի այդ ցուցանիշը 60%-ը չէր գերազանցում, սակայն այս տարվա հունիսին այն հասավ ռեկորդային՝ 64% մակարդակի, այնուհետ սկսեց նվազել; | |
|
Մեկնաբանություններ: 0 | |