![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
22:25 Դոլարն, այնուամենայնիվ, էժանացավ | |
![]() Երկօրյա անորոշությունից հետո, երբ բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չէին ունենում, ամերիկյան դոլարն այսօր՝ դեկտեմբերի 18-ին հայաստանյան ֆինանսական շուկայում էժանացավ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 406,82 դրամ; Վերջին երկու օրերին, թեեւ դոլարի առուվաճառք տեղի չէր ունենում, այնուամենայնիվ, դոլարը պահանջարկ էր վայելում 407-ից բարձր փոխարժեքով: Բորսայում այսօր վաճառվել է 2,4 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը հիմնականում կայունացել է 406-408 դրամ միջակայքում: Forex միջազգային շուկայում եվրոն մի փոքր ամրապնդվել է ամերիկյան դոլարի նկատմամբ, քանի որ ԱՄՆ բյուջետային խնդիրները դեռ լուծված չեն: Եվրոն սակարկվում է 1.37 դոլարի մակարդակին մոտ: Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,9859 ռուբլի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |