Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » ԵՄ երկրները արագորեն համալրում են հում նավթի ու վառելիքի պաշարները
14:15 ԵՄ երկրները արագորեն համալրում են հում նավթի ու վառելիքի պաշարները | |
Եվրամիության երկրները հապճեպ սկսել են համալրել հում նավթի ու վառելիքի իրենց պահուստները, որպեսզի համապատասխանեն ԵՄ նոր պահանջներին այն հաղորդագրությունների հիման վրա, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին: Այս մասին հայտնել է EUractiv ինտերնետ-պորտալը: Տեղեկությունների համաձայն` բելգիական և հոլանդական գործակալությունները` Apetra ու Сova, որոնք պատասխանատու են իրենց երկրների նավթային պաշարների համար, տենդեր են հայտարարել ընդհանուր առմամբ 250 հազար տոննա դիզելային վառելիքի ու բենզինի` սեպտեմբեր հոկտեմբեր ամսվա մատակարարման համար: Ֆրանսիական SAGESS գործակալությունը, իր հերթին, գնել է 267 հազար բարել դիզելային վառելիք ու անցկացրել է տենդեր`300 հազար տոննա հում նավթի ձեռքբերման նպատակով: Համաձայն ԵՄ-ի 2009 թ. ընդունված հրահանգի` ԵՄ 27 անդամ պետությունների նավթի պահուստները չպետք է ընկնեն «90 օրվա ներմուծումման ցածր մակարդակից»: Ընդ որում` ԵՄ անդամներին հանձնարարված է իրենց նավթային պահուստների մեկ երրորդը պահել նավթամթերքի տեսքով: Հրահանգը սահմանում է նաև ռազմավարական պահուստները էներգետիկ ճգնաժամային իրավիճակում օգտագործելու կանոնները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |