14:49 Երեւանի էլիտար կենտրոնում ստանդարտ առանձնատունը էժանացել է մոտ 32 հազ. դոլարով | |
Այս տարվա հունվարին Երեւանում առանձնատների քմ-ի միջին շուկայական գինն ավելացել է 2 հազ. դրամով կամ 0,7%-ով: Սակայն սխալ կլիներ այդ փոքր տեղաշարժի հիման վրա եզրահանգումներ անել առանձնատների թանկացման մասին: Ընթացիկ տարվա հուլիսին մայրաքաղաքում առանձնատների 1 քմ-ի արժեքը կազմել է 275,6 հազ. դրամ կամ 668 դոլար: Բնակարանների մասով այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 258,4 հազ. դրամ եւ 626 դոլար: Հասկանալի է, որ գների միջեւ տարբերությունը պայմանավորված է ստանդարտ առանձնատան հողամասով: Նշենք, որ ստանդարտ առանձնատունը ենթադրում է 250քմ տարածք եւ 400 քմ տնամերձ հողամաս: Այսպիսով, մայրաքաղաքում ստանդարտ առանձնատան միջին գինը ընթացիկ տարվա հուլիսին կազմել է 167 հազ. դոլար այն դեպքում, երբ ստանդարտ բնակարանի` 63,1 քմ, արժեքը` 39,5 հազար: Հասկանալի է նաեւ, որ էլիտար կենտրոնում առանձնատների գներն ամենաբարձրն են մայրաքաղաքում: Այսպես, ընթացիկ տարվա հուլիսին Կենտրոն վարչական շրջանում ստանդարտ առանձնատների միջին շուկայական արժեքը կազմել է 281 հազ. դոլար, ինչը 1,6 անգամ գերազանցում է մայրաքաղաքային միջին շուկայական գինը: Գների վրա իր ազդեցությունն է թողնում ԱՄՆ դոլարի ամրապնդումը հայկական դրամի նկատմամբ, քանի որ մեզ մոտ առքուվաճառքի շատ գործարքներ իրականացվում են հենց դոլարով: Ելնելով այս ենթադրություններից, գալիս ենք այն համոզման, որ առանձնատների իրական գինը նվազել է: Այս հիպոթեզի օգտին է առանձնատների` դոլարով արտահայտված գների կտրուկ նվազումը, ինչն ակնհայտ երեւում է ստորեւ ներկայացված գծապատկերից: Այսպիսով, եթե վաճառքի ժամանակ գործարքը կատարվել է դոլարով, ապա վաճառողները տուժել են, իսկ գնորդները տնտեսել որոշակի գումար: Երեւանի էլիտար Կենտրոն շրջանում այսպիսով առանձնատան գինը նվազել է 31,8 հազ. դոլարով, իսկ Երեւանում միջինը` 19,4 դոլարով: Այսպիսով, «կանաչով» առանձանատուն ձեռք բերողները ակնհայտ առավելություն ունեն դրամով ձեռքբերողների նկատմամբ: Անկասկած, այդ փաստը կարող է խթանել օտարերկրացիների կողմից Երեւանում առանձնատների գնումը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |