Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 28 » Facebook App Centre-ին կասկածում են օգտատերերի տվյալների գաղտնազերծման մեջ
16:26 Facebook App Centre-ին կասկածում են օգտատերերի տվյալների գաղտնազերծման մեջ | |
Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանության ֆեդերացիան Facebook-ին կասկածում է օգտատերերի անձնական տվյալները App Centre նոր օնլայն խանութի միջոցով երրորդ անձանց հասանելի դարձնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Իրավապաշտպանների խոսքով՝ Facebook-ը ինտերնետ-խանութում խախտում է անձնական տվյալների պաշտպանության նորմերը և ապատեղեկացնում օգտատերերին իրենց տվյալների օգտագործման մասին: Ֆեդերացիան սպառնացել է սոցցանցի դեմ դատական հայց ներկայացնել, եթե ցանցը չշտկի խնդիրը մինչև այս տարվա սեպտեմբերի 4-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Facebook-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել գերմանացի իրավապաշտպանների բողոքը, սակայն անձնական տվյալների կիրառման հարցով սոցցանցի նկատմամբ դժգոհություններն այդ երկրում բարձրաձայնվում են ոչ առաջին անգամ: Նշենք, որ ֆեդերացիան վերջնաժամկետը ներկայացրել է երկու շաբաթ անց այն բանից, երբ վերսկսվել է Գերմանիայի իշխանությունների կողմից Facebook-ի դեմ հետաքննությունը: Սոցցանցին մեղադրում են առանց օգտատերերի գիտության լուսանկարների հսկա բազա ստեղծելու մեջ, որի նպատակն է դեմքերի ճանաչման իր տեխնոլոգիայի աշխատանքի ապահովումը: Սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցում է 955 միլիոնը: SocialBakers կայքի տվյալներով՝ գերմանացի օգտատերերի թիվը հասնում է 24 միլիոնի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |