Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 11
Հյուրեր: 11
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 23 » Facebook-ի ներդրողները դժգոհություն են հայտնել Nasdaq-ի կողմից փոխհատուցման պլանի դեմ
12:57 Facebook-ի ներդրողները դժգոհություն են հայտնել Nasdaq-ի կողմից փոխհատուցման պլանի դեմ | |
Ֆինանսական ընկերությունները, որոնք Facebook սոցցանցի բաժնետոմսերը բորսային շուկա դուրս բերման օրը կորուստներ են ունեցել Nasdaq-ում տեխնիկական խոտանի պատճառով, դժգոհություն են արտահայտել բորսայի առաջարկած փոխհատուցման պլանի դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Տուժածները հայտարարել են, որ ամերիկյան բորսայի առաջարկած 62 մլն դոլարի փոխհատուցումը չի ծածկում ֆինանսական ընկերությունների և նրանց հաճախորդների կրած կորուստները: Նրանց հաշվարկներով`կորուստները կարող են հասնել 500 մլն դոլարի: Այս մասին նշվում է փաստաթղթերում, որոնք փոխանցվել են Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովին: Իր հաշվարկներում Nasdaq-ը կիրառել է մեկ բաժնետոմսի դիմաց 40,527 դոլար պայմանական արժեքը: Բորսային ներկայացուցիչները կարծում են, որ ոչ բոլոր բրոքերային ընկերություններն ունեն փոխհատուցում ստանալու իրավունք, քանի որ բոլոր հայտերը չէին կարող միաժամանակ մշակվել: Հիշեցնենք, որ սոցցանցը բորսային շուկա է դուրս եկել մեկ բաժնետոմսի դիմաց 42 դոլար արժեքով: Հարցումները հանգեցրել են 30 րոպե տևողությամբ խափանման: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |