![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
13:35 Ֆինանսների նախարարը ճգնաժամի երկրորդ ալիքը քիչ հավանական է համարում | |
![]() Ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ կան կարծիքներ, որ նոր ճգնաժամը կլինի ոչ թե U-աձեւ (կարճ ճգնաժամ, որին կհաջորդի երկարատեւ վերելք), այլ L-աձեւ (երկարատեւ անկում): Ըստ Վ. Գաբրիելյանի՝ նոր ճգնաժամի ալիքի պատճառ կարող է հանդիսանալ Եվրոպայում պարտքային ճգնաժամի սրումը, ու դրա հետ կապված քաղաքական ու տնտեսական որոշ գործընթացներ: Սակայն վերջին զարգացումներն այս առումով լավատեսության հույս են ներշնչում: Վ. Գաբրիելյանի կանխատեսմամբ՝ օտարերկրյա ներդրումները Հայաստանում հաջորդ տարի էապես կաճեն, իսկ այս տարվա 40% նվազումն ավելի շատ կարճաժամկետ միտում էր՝ պայմանավորված 1-2 խոշոր ներդրողների վարքագծով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |