Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 30 » Գազի թանկացումից մտահոգված` սկսել են փայտի վառարաններ պատրաստել
18:33 Գազի թանկացումից մտահոգված` սկսել են փայտի վառարաններ պատրաստել | |
Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար: Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: Քաղաքացու ներկայացմամբ` 70 հազար դրամի փայտ գնելու դեպքում ինքն իր բնակարանը կարող է ջեռուցել 3-4 ամիս, մինչդեռ ցուրտ եղանակին ամսական 50-60 հազար դրամի գազ է վառել: «Թանկանալա դեպքում այդ 50-60 հազարը գրեթե կրկնապատկվելու է, և եթե շատերս հրաժարվեցինք էլեկտրաէներգիայով ջեռուցումից` գերադասելով գազը, քանի որ էժան էր, ապա գազի թանկացման պայմաններում բոլորովին ձեռնտու չէ վառելիքի այդ տեսակը նույնպես: Քաղաքակիրթ աշխարհն առաջ է գնում, մենք` հետ: Մութ ու ցուրտ տարիներից մնացած վառարանները պատրաստել ենք»: Թե որքանով կբարձրանա գազի սակագինը` առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: «Առավոտի» հարցին ի պատասխան` էներգետիկայի նախարարության մամուլի բաժնից պատասխանել են, որ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, և դեռևս վերջնական որոշման չեն եկել. «Կորոշվի` կտեղեկացնենք»: Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրանալու է` 1000 խմ-ի դիմաց մոտ $100-ով: Այսինքն՝ ներկայիս 180-ի փոխարեն կդառնա 280 դոլար: Ըստ որոշ լուրերի` 2013 թվականի հունվարի մեկից էլ 1000 խմ-ի դիմաց կվճարենք $320:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |