Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 15 » Google-ը գնում է «էքսկուրսավարներ» հրատարակող Frommer`s բրենդը
13:28 Google-ը գնում է «էքսկուրսավարներ» հրատարակող Frommer`s բրենդը | |
Google Inc.կորպորացիան գործարք է կնքել՝ John Wiley & Sons Inc. ընկերության բոլոր ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ: Ընկերությանն է պատկանում Frommer's բրենդը, որը մասնագիտացած է գիդ-հրատարակությունների լույսընծայմամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործարքի պայմանների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ Google-ը կստանա 350 հրատարակությունները և ճանապարհորդության ծրագրման Frommers.com կայքը: John Wiley ընկերությունը դեռևս մարտին հայտարարել էր իր հրատարակչական ակտիվների հնարավոր վաճառքի մասին: Ճանապարհորդնությունների մասին տեղեկությունների տրամադրումը կարևոր չափորոշիչ է Google-ի համար և ընկերությունը ցույց է տվել, որ պատրաստ է միջոցներ ներդնել այդ շուկայում: Այս մասին հայտնում է B. Riley & Co-ի վերլուծաբան Սամիիտ Սինհան: Անցած տարի Google-ը ձեռք է բերել Zagat Survey ռեստորանային ուղեկից-հրատարակությունը, որպեսզի օգտատերերին ավելի շատ ինֆորմացիա տրամադրի այդ ոլորտից: Google-ի հայտարարությունում նշվում է, որ Frommer's-ը հիանալի հավելում կլինի Zagat-ին: Frommer's-ն իրենից ներկայացնում է ուղեկից հրատարակությունների սերիա: Այն իր գոյությունը սկսել է 1957 թվականին՝ Արթուր Ֆրոմմերի «Եվրոպան օրական 5 դոլարով» գրքի հրատարակմամբ: Ցանցն ընդլայնվել է և ներկայումս ընդգրկում է 350 հրատարակություններ, ինչպես նաև Frommers.com կայքը, որում ներառված են ավելի քան 3500 քաղաքներ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |