Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 3 » Գործադուլ «Ջերմուկ գրուպ»–ում
13:13 Գործադուլ «Ջերմուկ գրուպ»–ում | |
«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 30-ին՝ժամը 16:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում «Ջերմուկ գրուպ»–ի աշխատակիցները որոշ ժամանակով գործադուլ են հայտարարել։ Նրանք դժգոհել են, որ ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սակայն օրնիբուն աշխատում են։ Թերթի տեղեկություններով՝ գործադուլին ներկա է եղել նաև «Ջերմուկ գրուպ»–ի տնօրեն Անաստաս Արսենյանը, որը ձևացրել է, թե ինքն էլ բոլորի նման բանվոր է, բայց բողոքի առնչությամբ կփորձի զրուցել եղբոր՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի հետ։ Սակայն տնօրեն Անաստաս Արսենյանը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ գործադուլ չի եղել. «Բանվորը մեզ մոտ ստանում Է 85 հազար դրամ, և մենք անգամ նպատակ ունենք հունվար ամսից աշխատավարձերը բարձրացնել, գործադուլ կամ բողոք, նման բան չի եղել։ Եթե ուրիշ տեղ բանվորը կարող է 85 հազար դրամից ավել գումար ստանալ, խնդրեմ, կարող են գնալ, այնտեղ աշխատել»։
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |