![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
12:20 Հացի, խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար կաշառք են վերցրել | |
Ըստ «ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների։ «Համաձայն լուրերի՝ «6»–րդ վարչությունը պարզել է, որ ՍԱՊԾ աշխատակցուհիները Երևանի մի շարք հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009– 2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հայտնելով որ արդեն քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալը։ Հիշեցնենք, որ ՍԱՊԾ ղեկավարը նախկինում Գրիշա Բաղյանն էր, այժմ ԿԸՀ նախկին աշխատակից Աբրահամ Բախչագյուլյանը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |