![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
15:40 Հանքերի չիրացված օգուտը | |
![]() Բայց արդյո՞ք հանքարդյունաբերությունից հարկերը համահունչ են այդ ճյուղի տնտեսական պոտենցիալին: Մետաղներին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման մոտ 52%-ը, ՀՆԱ-ի՝ մոտ 10%-ը (հաշվի ենք առել նաեւ մետաղի վերամշակման նախնական փուլը): Ոլորտի տարեկան շրջանառությունը մոտ 1 մլրդ դոլարի շրջանակներում է: Վճարված հարկերի ծավալը մոտ 110 մլն դոլարի սահմաններում է (տարեկան մոտ 45 մլրդ դրամ), իսկ դա ընդհանուր հարկային եկամուտների ընդամենը 7%-ն է: Ակնհայտ է, որ հանքարդյունաբերության եւ մետաղագործության հարկեր վճարելու պոտենցիալն ավելի մեծ է: Հարկային մուծումները հանքարդյունաբերական եւ մետաղագործական ձեռնարկությունների միջեւ բաշխվում են խիստ անհավասարաչափ: Հարկերի կեսից ավելին (տարեկան 25-30 մլրդ դրամի սահմաններում) բաժին է ընկնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն այս կոմբինատի «գործերը» 2012 թ. այնքան էլ լավ չեն ընթանում, պայմանավորված մոլիբդենի միջազգային գների անկմամբ: Ընկերությունը 2012 թ. 9 ամսում վճարել է ընդամենը 16 մլրդ դրամ, ու հազիվ թե կարողանա տարվա մյուս 3 ամիսներին էական առաջընթաց գրանցել; Համեմատության համար նշենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ խոշոր հարկատու հանքն է, սակայն 9 ամսում վճարել է ընդամենը 2,2 մլրդ դրամ: Միջազգային կազնմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահույթները բազմապատկվել են: Ճիշտ է՝ հանքաքար վերամշակելը դարձել է ավելի ծախսատար (թանկանում է վառելիքը, տեխնիկան, պաշարները նոսրանում են եւ դառնում դժվար հասանելի), սակայն հասույթների աճն ավելի զգալի է: PwC միջազգային գործակալության գնահատականներով՝ աշխարհի խոշորագույն 40 հանքարդյունաբերական ընկերությունների հասույթները 2010 թ. աճել են 32%-ով եւ գերազանցել 400 մլրդ դոլարի նիշը: Իսկ մաքուր շահույթն աճել է 156%-ով եւ կազմել 110 մլրդ դոլար: Այսինքն՝ հանքարդյունաբերության միջին շահութաբերությունը գնահատվել է 27,5 %: Եթե այս գործակիցը տեղայնացնենք Հայաստանում, ապա հանքարդյունաբերության շահույթները տատանվում են տարեկան մոտ 250-300 մլն դոլարի շրջանակներում: Եթե պղնձի ու մոլիբդենի գները 2013 թ. բարձրանան, ապա շահույթներն ավելի բարձր կլինեն: Շատ է՞, թե՞ քիչ այն 100 մլն դոլարը, որ ոլորտը վճարում է բյուջեին: Եթե համեմատենք այլ ոլորտների հարկման ռեժիմի հետ, ապա դա բավական մեծ գումար է: Բայց եթե հաշվի առնենք, որ ընդերքը ազգային հարստություն է, ապա այնքան էլ մեծ չէ: Կառավարությունը ելքը տեսավ հետեւյալում՝ 2012 թ. բնօգտագործման վճարները կրկնապատկվեցին: Բայց դրա «հարկային էֆեկտն» ընդամենը 20 մլրդ դրամի (մոտ 50 մլն դոլարի) շրջանակներում է: Հավանաբար՝ կտրուկ քայլերն այստեղ այնքան էլ տեղին չեն: Սակայն փաստ է, որ ոլորտը համարժեք չի մասնակցում բյուջեի եկամուտների ձեւավորմանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |