![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
12:51 Հայ գործարարները կոչ են անում ներդրումներ անել բիզնեսի այս ոլորտում | |
Հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ մեր երկրում նշված ոլորտն ունի կայացած ավանդույթներ և զարգացման հեռանկարներ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունում զգալի տեղ է հատկացվում ոլորտի բարեփոխումներին ու հեռանկարներին: Հ. Միրզոյանի խոսքով՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բարեփոխվում է օրենսդրությունը, նոր միջազգային պայմանագրերի արդյունքում համագործակցության հնարավորություններ են ստեղծվում հայաստանյան արտադրողի և հեղինակավոր բրենդային ընկերությունների միջև:
Խորհրդակցությանը ներկա «WKF Արմենիա» ընկերության հիմնադիր Քրիստիան Գելնջին, ով վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, կարծիք հայտնեց, որ այստեղ գործ դնելը հեշտ է, պարզապես պետք է իրավական տեսանկյունից լուրջ մոտենալ խնդրին. «Հայաստանյան գործարար միջավայրը նման չէ սիրիականին, սակայն կարող եմ ասել, որ մեր համակարգն իրավական տեսանկյունից ավելի մոտ է եվրոպականին»: Նա ներկաներին պատմեց իր բիզնեսի պատմությունը, մասնավորեցնելով, որ առաջին անգամ 1992-ին է փորձ արել հայկական միջավարում գործունեություն ծավալել, սակայն ձախողել է՝ չկայացած իրավական ու օրենսդրական համակարգի, անվստահելի գործընկերներին լսելու պատճառով: Մինչդեռ 2007-ին փորձը հաջող ընթացք ունեցավ: Ներկայումս նրա գործարաններն աշխատում են Հայաստանի 3 մարզերում՝ 700 հոգու աշխատանք ապահովելով, նորանոր միջազգային շուկաներ գրավելով ու հայկական բրենդն աստիճանաբար ճանաչելի դարձնելով:
Հանդիպմանը մասնակից գործարարները սիրիահայերին ներկայացրին իրենց գործունեությունը, ունեցած ձեռքբերումները, հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտի առանձնահատկությունները:
Հայ արտադրողները ներկայացրեցին իրենց բիզնեսի զարգացմանը խանգարող իրավական օրենսդրական թերությունները, սակայն նշեցին, որ աստիճանաբար կանոնակարգվում է իրավական ոլորտը, իրենց ձեռնարկատիրությանը նպաստող փոփոխություններ են նկատվում: Հայ գործարարները կոչ արեցին միանալ ու ներդրումներ անել բիզնեսի այս ոլորտում՝ ֆինանսներից բացի ներմուծել նաև սիրիական բիզնես-մշակույթ և հմտություններ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |