Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 16 » Հայաստանում կհայտնվեն «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներ
14:14 Հայաստանում կհայտնվեն «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներ | |
Հայաստանում կներմուծվի հյուրանոցների որակավորման նոր` «5 աստղանի Դելյուքս» կարգ: Դրա համար կառավարությունն ԱԺ-ին կառաջարկի փոփոխություն կատարել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում։ Հարցը վաղը կքննարկվի կառավարության նիստում: Հայաստանում գործում է ողջ աշխարհում լայնորեն ճանաչված և ամենատարածված 1-5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը` կամավորության սկզբունքով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը և Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն 5 աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ և նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ`«5 աստղանի Դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ` ակոլադա) կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում: Կառավարության պաշտոնյաների կարծիքով՝ 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաև առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը: Ընդ որում՝ «5 աստղանի դելյուքս» որա¬կա¬վորման կարգ ստացած յուրաքանչյուր հյուրանոցից բյուջեն կհարստանա տարեկան բազային տուրքի 1500-ապա¬տի¬կի ազդեցության չափով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |