21:49 Հայաստանը 18 կետով առաջ է ընկել Doing business-2013 ցուցիչում | |
Հայաստանն աննախադեպ առաջընթաց է արձանագրել Doing business-2013 ցուցիչում, որն այսօր՝ հոկտեմբերի 23-ին հրապարակել է Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան: Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը՝ նախորդ տարվա 50–րդ տեղի համեմատ: Ամենամեծ առաջընթաց Հայաստանն արձանագրել է «ներդրումային միջավայր» ենթացուցիչում՝ միանգամից 73 կետով (նախորդ տարվա 98-րդ տեղի համեմատ այս տարի զբաղեցնում ենք 25-րդ տեղը): «Հարկերի վճարում» ենթացուցիչով Հայաստանն արձանագրել է առաջընթաց 44 կետով՝ 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղ: Լուրջ առաընթաց կա նաեւ «Էլեկտրաէներգիայի միացում» ցուցիչում՝ 143-րդ տեղից բարձրացել ենք 101-րդ տեղ, առաջընթացը 42 կետ է: Ենթացուցիչներով երկուսում Հայաստանն արձանագրել է ետընթաց մեկ կետով՝ «բիզնեսի սկսում» (10-րդ տեղից իջել ենք 11-րդ տեղ) եւ «արտաքին առեւտուր» (106-րդ տեղից իջել ենք 107-րդ տեղ); Երկու կետով ետընթաց ենք արձանագրել նաեւ «վարկերի հասանելիություն» ենթացուցիչում (38-րդ տեղից իջել ենք 40-րդ տեղ): Մյուս ենթացուցիչներում էական փոփոխություններ չկան: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |