Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հոկտեմբեր 26 » Հայաստանը 6.5 մլն եվրո վարկ կստանա Եվրոպական ներդրումային բանկից
16:45 Հայաստանը 6.5 մլն եվրո վարկ կստանա Եվրոպական ներդրումային բանկից | |
Հայաստանը 6.5 մլն եվրո վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից` մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց 2012 թ. օգոստոսի 7-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային պայմանագրին: Վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով` լողացող (EURIBOR+1.362%) եւ ֆիքսված (կվորոշվի մասհանման ժամանակ) տոկոսադրույքներով: Նշենք, որ սույն ծրագիրը ֆինանսավորվում է նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (7.5 մլն եվրո վարկ) ու Եվրամիության հարեւանության ներդրումային ծրագրի (7.6 մլն եվրո դրամաշնորհ) կողմից: Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի մի շարք քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանը, ինչպես նաեւ` Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների եւ կոյուղու կոլեկտորների վերականգնմանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |