Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Դեկտեմբեր 14 » Հայփոստը վերաբացեց Օշականի և Բյուրականի փոստային բաժանմունքները
19:30 Հայփոստը վերաբացեց Օշականի և Բյուրականի փոստային բաժանմունքները | |
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Օշական և Բյուրական գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, որին ներկա գտնվեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Օշականի և Բյուրականի գյուղապետերը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր խոսքում ընդգծեց գյուղերի և մայրաքաղաքի բնակիչների համար ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ստեղծման կարևորությունը: Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է:Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:Նորացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով` այսպիսով ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելով բնակիչներին:Հեռահար առևտրի, ապահովագրության և այլ ծառայություններից բացի, հաճախորդները շուտով կկարողանան դրամական փոխանցումներ կատարել «Ֆորսաժ» համակարգի միջոցով` համաձայն Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև կնքված հուշագրի:Առաջիկայում նաև սպասվում է Հայփոստի արդիականացված բաժանմունքներում սպասարկման կետերի ստեղծում, որտեղ կաշխատեն Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |