Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 13
Հյուրեր: 13
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 9 » ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով
13:13 ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով | |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն այսօր տուգանեց ընդհանուր 10 մլն դրամով: ՀԷՑ-ը խախտել է տները էլեկտրական ցանցին միացնելու վերաբերյալ մի շարք քաղաքացիների հետ կնքած պայմանագրերը և նրանց տեղեկացնելու կարգը: Համաձայն «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների»՝ 6(10) կՎ լարման նոր սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի և էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել 6 ամիսը: Սակայն ժամկետները վաղուց լրացել են, իսկ աշխատանքները չեն կատարվել: ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին պարտավորեցրեց երկշաբաթյա ժամկետում տուգանքը փոխանցել ՀՀ պետական բյուջե և 30 օրվա ընթացքում քաղաքացիների սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին կամ պատասխանել նրանց համապատասխան դիմումներին, ներկայացնել էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ: Այժմ ՀԷՑ-ն իրավասու է երկամսյա ժամկետում ՀԾԿՀ որոշումները բողոքարկել ՀՀ վարչական դատարան: ՀԾԿՀ լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանն«Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ պետբյուջե վճարվելիք գումարներից տուժած քաղաքացիները ոչինչ չեն ստանա: «Ցանկացած բաժանորդ, որ գտնում է, որ վնաս է կրել, կարող է դիմել և դատական կարգով բողոքարկել»,- ասաց Ա.Բուդաղյանը՝ հավելելով, որ վճիռներն անհատական կարգով կկայացվեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |