Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 13
Հյուրեր: 13
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 22 » Հետևում են բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին
12:33 Հետևում են բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին | |
Գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ շտաբն այս փուլում հետևում է բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին և խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ գյուղացիների և վերամշակող կազմակերպությունների միջև արդեն կնքվել է 5 665 պայմանագիր: Այդ պայմանագրերի շրջանակներում վերամշակող ձեռնարկություններն աջակցում են գյուղացիներին` նրանց տրամադրելով կանխավճար և բուժանյութ: Փոխնախարարը հավատացրեց, որ նախորդ տարիների մթերումների պարտքերն հիմնականում մարվել են: Այս տարվա ընթացքում անընդհատ մոնիթորինգ է իրականացվել, ինչի արդյունքում, ըստ փոխնախարարի, պարզվել է, որ պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկն ավելացել է 16 հազար տոննայով, իսկ արտահանումներինը` 16 400 տոննայով: Չնայած սրան, մթերող կազմակերպությունները չեն գործում ողջ հզորությամբ: Խոսելով խոշոր մթերող կազմակերպությունների մասին` Ռոբերտ Մակարյանն ասաց, որ եթե «Բորոդինո», Արմավիրի և Էջմիածնի պահածոների գործարանները ամբողջ հզորությամբ աշխատեին, մյուս գործարանների հետ միասին կկարողանային ամբողջությամբ լուծել մթերումների հարցը: Սակայն, ըստ Մակարյանի, նշված և տարբեր գործարաններ անընդհատ ֆինանսական խնդիրների մասին են հայտարարում, իսկ գյուղնախարարությունը մասնավորի աշխատանքին միջամտելու լիազորություն չունի: Օրինակ` «Բորոդինո» ընկերությունը մյուս մթերողների համեմատ ավելի էժան գնով է լոլիկը մթերում: Փոխնախարարը նշեց, որ առաջիկայում իրենք միջամտելու են, որպեսզի գործարանը բարձրացնի գինը, իսկ հակառակ դեպքում քայլեր կձեռնարկեն, որպեսզի գործարանը փակվի: Միաժամանակ նա նշեց, որ խնդիրների դեպքում մեղադրանքների ամբողջ սլաքը գյուղնախարարության կողմն է ուղղվում, բայց ոչ ոք չի փորձում պարզել, թե գործարանների թիկունքում ովքեր են կանգնած, և ինչու իրենց միլիարդներից չեն հատկացնում բերքի մթերման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: Օգոստոսի 21-ի դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել 17 630 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 528-ի փոխարեն: Մթերվել է 19 561 տոննա պտուղ-բաջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 500 տոննայի փոխարեն: Ինչ վերաբերում է խաղողի այս տարվա մթերումներին, ապա հարցը վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվելու է առաջիկայում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |