Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 5 » ՀՀ բուհերը շարունակում են մնալ խոշոր հարկատուների ցանկում
15:55 ՀՀ բուհերը շարունակում են մնալ խոշոր հարկատուների ցանկում | |
![]() ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը,որը զբաղեցնում է 109-րդ տեղը, երկրորդը Երևանի պետական համալսարանն է (177-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (272-րդ տեղ): Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը,Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը,Հայաստանի ամերիկյան համալսարանը,Հայաստանի պետական ագրարային համալսարանը,Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիր,Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը,Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և Հյուսիսային համալսարանը: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 2 մլրդ դրամ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |