Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 29 » ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ
13:57 ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ | |
![]() Տարվա առատ բերքի իրացումը , թեկուզ լարված, սակայն կազմակերպված է ընթանում: Թե’ բերքահավաքից առաջ, թե’ մթերումների և արտահանումների ողջ ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումներն արդյունավետ են եղել: Եվ չնայած մեկ-երկու ձեռնարկություններ, տարբեր պատճառաբանություններով, դեռևս խուսափում են ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարել, սակայն, ամբողջությամբ վերցրած, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում և ընթացիկ տարվա ցուցանիշները զգալիորեն գերազանցում են 2011 թվականին: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերթական հանդիպմանն էր հրավիրել խաղող մթերող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների, նրանց ուշադրությունը հրավիրելով խաղողի զանգվածային բերքահավաքի ժամանակ մթերումները ժամանակին, ամբողջությամբ և ըստ պայմանագրերի ապահովելու անհրաժեշտության վրա:
«Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, և ես համոզված եմ, որ մթերումնները նույնքան սահուն և անխոչընդոտ են ընթանալու: Սակայն հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` ձեր ուշադրությունն եմ հրավիրում մթերման գների և վճարման ժամկետների վրա: Պետք է գործեն ավելի խելամիտ` գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա , որ իր աշխատանքը պաշտպանված է:»,- ասաց նախարարը: Ծավալված քննարկման և անկեղծ երկխոսության արդյունքում խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին հնարավորինս վերանայել մթերման գների համար նախատեսված ներքին շեմը և անել ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և անկորուստ մթերելու համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |