21:58 ՀՀ ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ եվ ՀԲ տարեկան հանդիպումներին | |
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-ից 12-ը աշխատանքային այցով մեկնում է Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին: ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Հանդիպումներ են նախատեսված Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաս Տելմայի, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Օլիվյե Դեշամի հետ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |