Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 11
Հյուրեր: 11
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 5 » ՀՀ զինված ուժերի սպաներն ապահովվում են բնակարաններով
16:04 ՀՀ զինված ուժերի սպաներն ապահովվում են բնակարաններով | |
Օգոստոսի 4-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զիվորականներ, զինված ուժերի սպաներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Շնորհավորելով բնակարանամուտը տոնող 61 զինվորականներին` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական ապահովության հարցը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է և հավելել, որ այն գտնվում է երկրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո: Բնակարանների հանձնման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ զինծառայողների համար նախատեսված բնակարաններն ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով: 2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինված ուժերի սպաներին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |