Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 12
Հյուրեր: 12
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 8 » Հունվար-հունիսին մահացության դեպքերն ավելացել են, ծնունդները՝ նվազել
12:26 Հունվար-հունիսին մահացության դեպքերն ավելացել են, ծնունդները՝ նվազել | |
2012թ. հունվար-հունիսին, 2011թ. հունվար-հունիսի համեմատ, բնակչության բնական հավելաճի ցուցանիշը նվազել է 19.0%-ով, իսկ պաշտոնապես վարչական հաշվառման ենթարկվող միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշը նվազել է 5.9%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հունիսին, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կենդանի ծնունդների թվաքանակը նվազել 4.1%-ով, մահվան դեպքերն աճել են 1.4%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցըʽ 1000 բնակչի հաշվով, նվազել է 0.7 պրոմիլային կետով և կազմել 11.7‰, մահացության ընդահանուր գործակիցըʽ 1000 բնակչի հաշվով, պահպանվել է նույն մակարդակի վրա` 9.1‰: 2012թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: 2012թ. հունվար-հունիսին արձանագրվել է Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդություններից մահացության 16 դեպքʽ 2011թ. հունվար-հունիսի 4 դեպքի համեմատ: 2012թ. հունվար-հունիսին, 2011թ. հունվար-հունիսի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 5.1%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը,1000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 12.6‰` 2011թ. նույն ժամանակաշրջանի 12.7‰-ի դիմաց: Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում, 2012թ. հունվար-հունիսին գրանցվել է մայրական մահացության 3 դեպք, որով պայմանավորվածʽ մայրական մահացության գործակիցը կազմել է 15.6 (100000 կենդանի ծնվածի հաշվով)ʽ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 20.0-ի (4 դեպք) համեմատ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |