Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 8 » HTC ընկերությունը սեփական «պլանշետային հեռախոս» է ստեղծում
12:12 HTC ընկերությունը սեփական «պլանշետային հեռախոս» է ստեղծում | |
HTC ընկերությունը պատրաստվում է թողարկել 5 դյույմանոց սարք, որը կհամարվի «պլանշետային հեռախոս»՝ միջին դիրքեր զբաղեցնելով սմարթֆոնների և պլանշետների միջև: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ապարատը կունենա 5 դյույմ անկյունագծով էկրան(1,920х1080 պիքսել խտությամբ), կաշխատի Google Android օպերացիոն համակարգով, որի տարբերակը չի հստակեցվում:Նորույթը վաճառքում կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նշենք, որ «պլանշետային հեռախոսների» կատեգորիան առաջինը բացել է Samsung-ը՝ 2011-ի հոկտեմբերին շուկա թողնելով 5,3 դյույմանոց Galaxy Note-ը: Մրցակիցները հետևել են Samsung-ի օրինակին:2012-ի մայիսին LG թողարկել է 5-դյույմանոց Optimus Vu, իսկ նույն թվականին հուլիսին Pantech-ը ներկայացրել նույն անկյունագծով Vega S5 մոդելը: Սմարթֆոնների շուկայում ուժեղացող մրցակցության պատճառով HTC-ն թուլացրել է դիրքերը: Նոր սարքը բավականին կբարելավի նրա բիզնեսը: Նշենք, որ 2012-ի երկրորդ եռամսյակում թայվանական ընկերության եկամուտը կրճատվել էր 1/3-ով, իսկ մաքուր շահույթը՝ 30 տոկոսով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |