![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
17:16 Ինչո՞վ են տարբերվում բնակարանի համաշխարհային գները հայկականից | |
![]() Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով մայրաքաղաքում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի ավելի քան 10 հազ. գործարք, որոնցից 6,1 հազարը` բնակարանների: Մայրաքաղքում բնակարանները, հատկապես, կենտրոնում, բավականին թանկ արժեն: Մի շարք երկրներում դրանք անհամեմատ էժան են, քան Հայաստանի մայրաքաղաքում: Կան նաեւ երկրներ, որտեղ բնակարաններն ավելի թանկ արժեն... Ռուսաստանի մայրաքաղաքում, օրինակ, բնակարանների գները կարող են ռեկորդներ արձանագրել թանկարժեքությամբ: Օրինակ, դեկտեմբեր ամսին Մոսկվայի հարյուր ամենաթանկ բնակարանների գինը գնահատվել է 1,2 մլրդ դոլար, այսինքն` 12 մլն դոլար յուրաքանչյուրը: Դրանք սովորական բնակարարներ են, ոչ թե առանձնատներ, որոնց բնակելի տարածքը տատանվում է 113- 826 քմ միջեւ: Միջինն ստացվում է 275 քմ: Նշենք, որ այսօր Երեւանում բնակարանների միջին տարածքը մոտ 63 քմ է: Ինչ վերաբերում է շուկայական գներին, ապա մեզանում բավականին «համեստ» գներ են: Այսպես, Կենտրոն վարչական շրջանում միջին բնակարանի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմել է 65,1 հազ. դոլար: Էլիտար շենքերում նույն տարածքի բնակարանների գներն անհամեմատ բարձր են նշվածից: Սակայն անգամ «գերէլիտար» բնակարանների գները չեն հասնում միլիոն դոլարի: Նյու Յորքի հայտնի Կենտրոնական զբոսայգու հարեւանությամբ «համեստ» երկսենյականոց բնակարանը վաճառվում է «ընդամենը» 1,189 մլն դոլարով: Գնելով նման բնակարան, հնարավոր է օգտվել մի շարք ծառայություններից` լողավազանից, մարզասրահից, տնային կենդանեիների համար նախատեսված սրահից եւ այլն: Շատերի մոտ հնարվոր է հարց է առաջնում, թե ինչով է պայմանավորված բնակարանների գների նման տարբերությունը: Պատասխանը պարզ է` պատճառը բարձր պահանաջակն ու սահմանափակ առաջարկն է: Բոլորն են ցանկանում ապրել շքեղ բնակարաններում, ընդ որում` հենց հեղինակավոր քաղաքների հեղինակավոր թաղամասերում: Ի դեպ, նման ձգտումը բնորոշ է նաեւ «նոր ռուսներին», որոնց էլ հիմնականում մեղադրում են արեւմտյան մի շարք քաղաքներում բնակարանների գների բուռն աճի համար: Եւ հակառակը, գնորդների մեծ մասի համար ոչ այնքան ցանկալի բնակելի թաղամասերը չեն կարող պարծենալ բարձր գներով: Նույնպիսի իրավիճակ է հայաստանյան շուկայում: Նույն տիպի բնակարանի գինը խիստ տարբեր է Երեւանում եւ մարզային քաղաքներում: Օրինակ, ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում 1 քմ բնակելի տարածքի միջին շուկայական գինը կազմել է 263 հազ. դրամ, իսկ, օրինակ, Հրազդանում` 60 հազ. դրամ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |