22:14 Ինչո՞ւ օղու հայ «բարոնները» չեն կարողանում ապահովել շուկայի պահանջարկը | |
Այսօր բավական բարդ է հազարավոր ցուցանիշներից հաշվել տեղական արտադրանքի բաժինը: Որոշ արտադրանքների դեպքում 100%-անոց ներկրում է առկա: Բայց կան դեպքեր, երբ հայրենական արտադրանքը մրցակցում է արտասահմանյանի հետ, երբեմն հաջողությամբ, բայց ավելի հաճախ`հակառակը... Մսամթերքի պարագայում պաշտոնական վիճակագրական տվյալները նկատի ունեն կենդանի վիճակի քաշը, որն էլ համեմատվում է ներկրված մորթված վիճակի մսի քաշի հետ, այդ պատճառով տեղական արտադրանքի ծավալները չափազանցված են: Հայաստանում ընթացիկ տարվա I կիսամյակում տավարի մսի տեղական արտադրանքը կազմել է կեսից մի փոքր ավելի` 51% (վիճակագիրների ներկայացրած 73,4%-ի փոխարեն): Բնակչության մեկ շնչի համար տավարի մսի պաշարն ամսական կազմել է միջինը 568 գ, որից 375-ը` տեղական արտադրության: Խոզի մսի դեպքում ցուցանիշն ավելի վատ է. տեղական արտադրանքը կազմում է մոտ մեկ չորրորդ մասը` մեկ շնչին ամսական 310 գ, 78-ը` տեղական արտադրության: Հայրենական արտադրանքի անբավարարությամբ էլ բացատրվում է խոզի մսի թանկությունը, որի մանրածախ գինը 1 կգ-ի համար տարվա առաջին կիսամյակում կազմել է 3440 դրամ, այնինչ տավարինը` 2610 դրամ: Թռչնամսի պարագայում ներկրման աճ է արձանագրվել: Մինչդեռ երկրի թռչնաբուծական ընկերությունները համարյա ամբողջովին ապահովում են հավի ձվի պահանջարկը: Նշենք, որ դրսից ձվերի ներմուծումը կազմել է 0,01%: Ձկան պարագայում տեղական արտադրանքի մեծ տոկոսը պարզ բացատրություն ունի`դրա սպառման ծավալները հանրապետության համար այնքան էլ էական չեն. մեկ բնակչին ամսական ընդամենը 230 գ: Սակայն դա միջին ցուցանիշն է: I կիսամյակում մեկ կգ-ն արժեցել է 2210 դրամ, կամ էլ տավարի մսի արժեքի 85%-ը: Սակայն տավարի միսը շատ ընտանիքների համար ձկից նախընտրելի է: Ալկոհոլային խմիչքների շուկայում ներկրման աճ նկատվում է միայն օղու պարագայում: Սկզբունքորեն հայրենական շուկան կարող է ապահովել պահանջարկը: Սակայն տեղական սպառողը նախընտրում է «ռուսական» օղին: Մենք միայն մի քանի օրինակներ բերեցինք այն ապրանքներից, որոնց արտադրությունը երկրում կա եւ կարելի է դրա ծավալների մեծացմամբ նվազեցնել ներկրումը… Աղբյուրը` news.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |