Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 13
Հյուրեր: 13
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 8 » Իրան-Հայաստան բարձրաոլտ գծի շինարարությունը կազատվի հարկերից
12:27 Իրան-Հայաստան բարձրաոլտ գծի շինարարությունը կազատվի հարկերից | |
Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ կսահմանվեն: Այդ նպատակով կառավարությունը պատրաստվում է օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ: Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման նպատակով պատվիրատուի և ԻԱԶԲ-ի միջև անցած տարի կնքվել է ֆինանսական համաձայնագիր, ըստ որի՝ էլեկտրահաղորդման գծի ՀՀ տարածքով անցնող հատվածի կառուցման նպատակով ԻԱԶԲ-ն պատվիրատուին է տրամադրում 83 մլրդ 83 մլն եվրո վարկ (տարեկան տոկոսադրույքը՝ CIRR+1, մարման ժամանակաշրջանը՝ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո 5 տարվա ընթացքում): Համաձայնագրով` էլեկտրահաղորդման գծի կառուցումն ամբողջությամբ իրականացվում է իրանական «Սանիր» ընկերության կողմից: Պատվիրատուի և կապալառուի միջև կնքվել է համապատասխան կապալի պայմանագիր: Ծրագրով, որի ընդհանուր արժեքը 107մլրդ 9 մլն եվրո է, հայկական կողմի 24 մլրդ 817 մլն եվրո կազմող համաֆինանսավորման գումարը փոխատուի կողմից փոխառության պայմանագրով կտրամադրվի պատվիրատուին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |