Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 28 » Իրանն ու Հայաստանն իրականացնում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում
16:18 Իրանն ու Հայաստանն իրականացնում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում | |
Իրանը հարևան երկրների հետ իրականացնում է բնական գազի ներկրում և արտահանում: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` հղում անելով Իրանի ազգային գազափոխադրման ընկերության գործադիր տնօրեն Ռեզա Ալմասին: Ալմասիի խոսքով` Իրանը գազի և էլեկտրաէներգիայի փոխանակություն է կատարում Հայաստանի հետ, գազ արտահանում Թուրքիա, գազ ներկրում Թուրքմենստանից: Իրանն ու Հայաստանը 2011-ի փետրվարին համաձայնագիր են կնքել գազը էլեկտրաէներգիայով փոխանակելու վերաբերյալ: Հայաստանը, ինչպես ասված է համաձայնագրում, պատրաստ է 2,4 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա տրամադրել` 801 մլն խորանարդ մետր իրանական գազի դիմաց: Իրանը տարեկան Թուրքիան է արտահանում ավելի քան 30 մլն խորանարդ մետր գազ: Թուրքմենստանից Իրանը սկսել է բնական գազ ներկրել 1995 թվականից, այն բանից հետո, երբ կողմերը 25 տարի ժամկետով համաձայնագիր կնքեցին, համաձայն որի` Թուրքմենստանը պետք է աստիճանաբար ընդլայնի դեպի Իրան ֆիքսված գնով գազի մատակարարումը տարեկան մինչև 8 մլրդ խորանարդ մետրի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |