Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Դեկտեմբեր 27 » «Ժամանակ». Ծառուկյանը թանկացրե՞լ է գազի գինը
15:58 «Ժամանակ». Ծառուկյանը թանկացրե՞լ է գազի գինը | |
«Ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Արթիկում ունեցած իր գազալցակայաններում թանկացրել է գազի գինը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։ «Արթիկից խմբագրություն ահազանգած բնակիչն ասում էր, թե իրենց շրջանում գազալցակայանները հիմնականում պատկանում են Գ. Ծառուկյանին, ու երբ մարդիկ գազ լիցքավորելիս հարցնում են, թե ինչու են բարձրացրել գները, աշխատողներն ասում են՝ Ռուսաստանն արդեն թանկացրել է ՀՀ մատակարարվող գազի գինը։ Մինչդեռ գազի գները դեռ փոփոխության չեն ենթարկվել։ «Ժամանակը» փորձեց Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն ստանալ, թե Արթիկում ինչու են բարձրացրել գազի գները, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժամանակը»։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |