16:04 Կաջակցեն ըստ տեղական առանձնահատկությունների | |
ՀՀ կառավարությունն առավել նպատակահարմար է համարում, որ ՓՄՁ զարգացման մարտահրավերները ներկայացված լինեն ռազմավարական բնույթի փաստաթղթերում, քանի որ ՓՄՁ պետական աջակցությունը դինամիկ գործընթաց է, որը պարբերաբար ձևափոխվում և ստանում է նոր բովանդակություն` երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումներին զուգընթաց: «ՀՀ կառավարության որդեգրած այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներում ավելի ճկուն և իրատեսական լինել` աջակցության գործիքակազմը ձևավորելու և առկա ռեսուրսները վերաբաշխելու առումով»,- նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ ներկայացվում են ՓՄՁ պետական աջակցության բնագավառում պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Այդ առումով փաստաթուղթն ընդգծում է, որ ըստ առանձին ուղղությունների ու ոլորտների, ՓՄՁ պետական աջակցության կոնկրետ մեխանիզմները կիրարկվում են ՀՀ կառավարության կողմից հաստատվող ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող և իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: Ինչ վերաբերում է ՏԻՄ-երի կողմից ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերվող աջակցության մեխանիզմներն օրենքով ամրագրելուն, ապա վերջիններս, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի, նման իրավասություն ունեն, իսկ կապված համայնքի կարողությունից ու մի շարք այլ գործոններից ՓՄՁ աջակցության մեխանիզմները յուրաքանչյուր համայնքում կարող են ունենալ իրենց առանձնահատկությունները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |