Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 13
Հյուրեր: 13
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 22 » Կառավարությունը չի աջակցի սիրիահայերին ՀՀ-ում բիզնես սկսելու հարցում
17:57 Կառավարությունը չի աջակցի սիրիահայերին ՀՀ-ում բիզնես սկսելու հարցում | |
Սիրիահայերից շատերը Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեն, սակայն այստեղ գործարար միջավայրը «խրտնեցող» է, և Վրաստանի հետ համեմատության մեջ գերադասելի է մեր հարևան երկիրը, հատկապես մի քանի տարվա համար տրվող հարկային արձակուրդի պարագայում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, օբյեկտիվ քննադատություններն ընդունում են, բայց դինամիկան Հայաստանում ավելի դրական է։ Ըստ նրա՝ այսօր զգալի առաջընթաց է էլեկտրոնային հաշիվների դուրսգրումը, ԱԱՀ շեմը մեզ մոտ շատ ավելի բարձր է, քան Վրաստանում. «Ժողովուրդ ջան, իրոք կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ ամեն ինչ շատ վատ վիճակում է: Պետք է դրական դինամիկան պահպանենք»: Որպես մրցակցության մասով առաջընթաց՝ Վ. Արամյանը նշեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը և իրավախախտ տնտեսավարողների վճարած տուգանքները, որ նախկինի համեմատ տասնապատիկ ավելացել են: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ հնարավո՞ր է կառավարությունը ՓՄՁ ԶԱԿ-ի կամ այլ պետական կառույցի միջոցով որևէ կերպ աջակցի սիրիահայերին այստեղ բիզնես հիմնելու գործում՝ հաշվի առնելով նրանց ծանր վիճակը, Վ. Արամյանը պատասխանեց, որ չպետք է տարբերակում դնենք՝ սիրիահայ է, ղարաբաղցի, արծվաշենցի կամ այլ տեղից, քանի որ դա քաղաքականապես սխալ է: Նա շեշտեց, որ խաղի կանոնները պետք է համընդհանուր լինեն բոլորի համար: Ամեն դեպքում, ըստ նրա, խնդիրները շատ են, հակառակ դեպքում կառավարությունը պետք չէր լինի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |