23:20 Կառավարությունը կգնի էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր | |
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ձեռք բերել 20 հազ. հատ էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր` ID card reader: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում որևոշում ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիակալան հարցերի նախարարությանը հատկացնել 74 մլն դրամ: Սարքերն անհրաժեշտ են «Նույնականացման քարտերի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու համար: Նշված սարքերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու: Ներկայում բանակցություններ են տարվում 3 ընկերությունների հետ` Identive GmbH (Գերմանիա), K.K. Athena Smartcard Solutions (Ճապոնիա), Castles Technology Co. LTD (Թայվան): | |
|
Մեկնաբանություններ: 0 | |