![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
18:40 Կառավարությունը որոշել է նորոգել Ջերմուկի կամուրջը | |
![]() Կառավարությունը 137 մլն դրամ կհատկացնի Ջերմուկ քաղաքի կամուրջի վերանորգման նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր` կառավարության նիստում: Ջերմուկ քաղաքի կամուրջը կառուցվել է 1972 թվականին եւ վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 2003 թվականին: Ներկայում, ըստ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքի, Ջերմուկի կամուրջը դարձել է անանցանելի: «Մինչեւ ձմեռային սեզոնի ավարտը վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն»,-կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ, սիրիահայերը կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երկարաձգման համար պետական տուրքից: Գործադիրն այսօր հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Ըստ սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկանքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող սիրիահայերին տրվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա՝ հիմնականում մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով: Սակայն շատերը շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաեւ կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն: Նշենք, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով: Հայաստանում կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետք է վճարել բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Հետեւաբար մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կեցության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող սիրիահայերի համար խնդրահարույց է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |