18:53 ԿԲ-ն սկսել է շուկայում դոլար գնել | |
Հայաստանի կենտրոնական բանկը 2012 թ. հուլիսից վերսկսել է ֆինանսական շուկայում դոլարի գնումները: Ըստ ՀՀ ԿԲ-ի հրապարակած օգոստոս ամսվա տեղեկագրի՝ հուլիսին ԿԲ-ն գնել է 11.8 մլն դոլար, իսկ օգոստոսին՝ 7.1 մլն դոլար: Նշենք, որ դոլարի գնումները ԿԲ-ն շարունակել է նաեւ սեպտեմբերին՝ թույլ չտալու դրամի չափից ավելի ամրապնդումը: 2012 թ. մյուս ամիսներին ԿԲ-ն ֆինանսական շուկայում իրականացրել է բացառապես դոլարի վաճառքի գործարքներ՝ մոտ 151 մլն դոլարի չափով: Դոլարի ամենամեծ ինտերվենցիաները իրականացվել են մայիսին՝ 51.8 մլն դոլար եւ հունիսին՝ 27.1 մլն դոլար: Հիշեցնենք, որ 2011 թ. ԿԲ-ն ֆինանսական շուկայում գնել է 39.25 մլն դոլար եւ վաճառել մոտ 137 մլն դոլար, իսկ 2010 թ.՝ գնել է 122.7 մլն դոլար եւ վաճառել 190.7 մլն դոլար: Ֆինանսական շուկայում դոլարի առքուվաճառքի գործառնությունները նպատակ ունեն մեղմել փոխարժեքի կարճաժամկետ կտրուկ տատանումները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |