Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 7 » ԿԲ խորհրդի նիստում
23:28 ԿԲ խորհրդի նիստում | |
Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 7-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումայինֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումնե իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում և «ՀՀ ԿԲ պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թ. երկրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը(Դրամավարկային քաղաքականության 2012 թ. երրորդ եռամսյակի ծրագիրը)» և «ՀՀ ԿԲ-ում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին» կարգը:Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Կարեն Հակոբյան արտարժույթի առուվաճառքի թիվ 697 լիցենզիան, վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Ռուբեն Հովհաննիսյան արտարժույթի առուվաճառքի թիվ 643, Ա/Ձ Կարեն Մալոյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 481 և «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի թիվ 13 լիցենզիաները:Խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Էրեբունի ՎՇ» մասնաճյուղը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն | |
|
Մեկնաբանություններ: 0 | |