Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 24 » Կենսաթոշակային նշանակման և վճարման գործառույթների իրականացում՝ նոր տեղեկատվական շտեմարանի հիման վրա
11:47 Կենսաթոշակային նշանակման և վճարման գործառույթների իրականացում՝ նոր տեղեկատվական շտեմարանի հիման վրա | |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը: Այս որոշմամբ սկիզբ է դրվում նոր տեղեկատվական շտեմարանի հիման վրա կենսաթոշակային նշանակաման և վճարման գործառույթների իրականացմանը: Հարցի մասին այսօր կառավարությունում զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ այսուհետ կենսաթոշակների վճարման և նշանակման գործընթացներում բացառվում է սուբյեկտիվ գործոնը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է նպաստների բնագավառում: Նախարարը պատասխանեց, որ այդ ոլորտում նույնպես աշխատանքներ են տարվում, անցում է կատարվում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին: Բնակչությանը ծառայությունները մատուցվելու են «մեկ պատուհանի» սկզբունքով: Տիգրան Սարգսյանը նշեց, որ հաշմանդամության կագի շնորհման հրացում նույնպես պետք է գործի միասնական տեղեկատվական բազա: «Բողոքներն առանց այն էլ շատ են»,- արձանագրեց վարչապետը: Սոցապ նախարարի խոսքով՝ արդեն 2013 թվականին բարեփոխումները տեսանելի կլինեն: Իսկ թե դրա շնորհիվ որքանով կնվազեցվեն վերոնշյալ ոլորտներում առկա թերությունները, ցույց կտա ժամանակը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |