Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 16 » Կներկրվի աշնանացան ցորենի 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու
14:20 Կներկրվի աշնանացան ցորենի 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու | |
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։ Նշելով, որ նման սերմացու Հայաստան է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։ Գործադիրը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելով ավելի քան 632 մլն դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ համանման որոշում էր ընդունվել նաև գարնանացանի աշխատանքին օժանդակելու համար։ «Այժմ նույնպես բոլոր մարզերից հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ներկայացրած ամբողջ պահանջարկը և լրիվ բավարարելու ենք այն,- հավելել է Տիգրան Սարգսյանը։- Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է դիզվառելիքը, որպեսզի այն ավելի մատչելի գնով հասնի գյուղացուն»։ Կառավարությունը հաստատել է նաև երկրի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որը իրականացվել էր գարնանացանի ժամանակ։ Ըստ վարչապետի` այս պահին 5000 տոննա է ներմուծվում, իսկ մնացած պահանջարկը կբավարարվի տեղական արտադրության պարարտանյութով. «Այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի արտադրել բարձրորակ պարարտանյութ, ինչը նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով»։ Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերը 2012թ. ոռոգման շրջանում անխափան ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով գործադիրն իր ավելի վաղ ընդունած «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն` սահմանելով մինչև 279.2 մլն խորանարդ մետր։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |