Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 15 » Կոնվերս Բանկի մասնաճյուղ՝ «Գլոբալ Մոթորս» ավտոսրահի տարածքում
13:22 Կոնվերս Բանկի մասնաճյուղ՝ «Գլոբալ Մոթորս» ավտոսրահի տարածքում | |
Հետևելով «Բանկ բոլորի համար» կարգախոսին և ընդլայնելով դրանից բխող գործողությունների ցանկը` Կոնվերս Բանկը նոր` սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է բացել «Global Motors» ավտոսրահի ներսում /հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Երևան-Սևան մայրուղու աջակողմյան հատված/: Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններ են հանդիսանալու հաճախորդների և նրանց հաշիվների վճարահաշվարկային սպասարկումը, առանց հաշվի բացման փոխանցումների իրականացումը, արտարժութային գործառնությունները, ինչպես նաև Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Մասնաճյուղի կողմից ավտոսրահի հաճախորդներին տրամադրվելու է Բանկի ավտովարկավորման պայմանների մասին ընդհանուր տեղեկատվություն: Տեղակայված լինելով «LADA» ավտոսրահի ներսում, մասնաճյուղը սպասարկելու է նաև «OPEL» և «HYUNDAI» ավտոսրահների հաճախորդներին: Հիշեցնենք, որ 7 օր 24 ժամ հաճախորդներին հասանելիություն ապահովելու նպատակով՝ Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերը աշխատում են կեսօրյա աշխատանքային գրաֆիկով շաբաթ օրերին, իսկ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններում» տեղակայված մասնաճյուղերն ու «Կիլիկիա» մասնաճյուղը նաև կիրակի օրերին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |