![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
16:27 Լոլիկային կրքեր | |
![]() Եթե հավատանք մաքսային վիճակագրությանը՝ լոլիկի ներկրումը վերջին տարիներին նվազել է, ու կարծես թե՝ խնդիրներ չպետք է լինեն: 2012 թ. 9 ամսում ներկրվել է 165 տոննա լոլիկ, նախորդ տարվա՝ 230 տոննայի համեմատ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում եւ իրացվում է մոտ 500 հազ. տոննա լոլիկ (որի կեսը սեղանի սորտեր են), ապա ներկրումների նման փոքր ծավալը կարծես թե խնդիրներ չպետք է հարուցի: Նույնիսկ ձմռան ամիսներին լոլիկի ամսական սպառումը գերազանցում է 1000 տոննան ու ներմուծվածին բաժին է ընկնում դրա միայն 10-15 տոկոսը: Սակայն այս շուկայի հետ առնչվող գործարարները պնդում են, որ լոլիկի մի մասը ներկրվում է որպես սոխ, որի մաքսային արժեքը զգալիորեն ցածր է լոլիկի մաքսային արժեքից: Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանը 2012 թ. արդեն իսկ 7000 տոննա սոխ ու սխտոր է ներկրել: Սա արդեն իսկ կասկածելի ցուցանիշ է, հանրապետությունում իրականում արտադրվում է բավարար քանակությամբ եւ սոխ, եւ սխտոր: Ուղղակի անհավատալի է, որ հազարավոր տոննաներով սոխ ու սխտոր ենք ներկրում: Այնուամենայնիվ, ըստ մաքսային վիճակագրության, 2012 թ. Իրանից ներկրել ենք 76 տոննա լոլիկ եւ 3600 տոննա սոխ ու սխտոր, Հունաստանից համաապատասխանաբար՝ 88 տոննա եւ 1900 տոննա: Սոխի ներկրման խոշոր աղբյուր է նշվում նաեւ Վրաստանը՝ մոտ 1000 տոննա, այնինչ Չինաստանի մասին մաքսային վիճակագրությունը սուղ տվյալներ է մատուցում (ընդամենը խոսք է գնում 200 կգ-ի մասին), թեեւ շուկայում սովորաբար ներկրված սխտորը մատուցվում է որպես չինական: Հատուկ ընդգծենք՝ մաքսային վիճակագրությունը տվյալներ չի հաղորդում այն մասին, որ Թուրքիայից թեկուզ 1 կգ լոլիկ կամ սոխ է ներկրվել: Սա արդեն իսկ վկայում է այն մասին, որ լոլիկի ներկրման ձեւակերպումների բնագավառում լուրջ խնդիրներ կան: Լոլիկի ներկրման ոլորտում գործունեություն են ծավալում մի շարք ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ: Այդ ձեռներեցներից մեկը NEWS.am-ին փոխանցեց, որ խոշորագույն ներկրողներն են «Ակնաձոր» եւ «Արսուգրիգ» ընկերությունները, որոնք էլ հիմնականում լոլիկ են մատակարարում երեւանյան ու հարակից շուկաներին: Մարզերի կտրվածքով լոլիկի ներկրմամբ զբաղվում են հիմնականում անհատ ձեռնարկատերերը: «Արսուգրիգը» մասնագիտացել է Իրանից ներկրումների ուղղությամբ, իսկ մյուսները հիմնականում Թուրքիայից են ներկրում, սակայն մաքսազերծման ժամանակ ձեւակերպում են կամ որպես Վրաստանից, կամ Հունաստանից ներկրումներ: Քանի որ մեկ բեռնատարով ներկրվում է եւ լոլիկ, եւ այլ բանջարբոստանային կուլտուրա (օրինակ՝ սոխ), ձեռներեցները գերադասում են ողջ բեռնատարը մաքսազերծել որպես սոխ: Այդտեղից էլ աղավաղվում է ողջ վիճակագրությունը, իսկ շուկայում հայտնվում են էժան լոլիկներ: Իհարկե՝ միայն մաքսային զեղծարարություններով հայկական լոլիկի խնդիրները չեն վերանում: Մեզ մոտ ջերմոցային տնտեսությունները թույլ են եւ մեծամասամբ չեն օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչի հետեւանքով ինքնարժեքը բարձր է: Հայկական ջերմոցներոմ կիրառվող տեխնոլոգիաները 2-3 անգամ քիչ բերք են ապահովում, քան Եվրոպայում (կամ նույնիսկ Թուրքիայում) ներդրված տեխնոլոգիաները: Պետք է հաշվի առնել նաեւ, որ Թուրքիայում վեգետացիոն շրջանն ավելի երկար է, ու երբ Արարատյան դաշտում անցնում են ջերմոցային ռեժիմի, Թուրքիայի հարավի դաշտերում դեռ լոլիկ է հավաքվում: Հոկտեմբեր-նոյեմբերին մենք դեռ դաշտային լոլիկ ենք ստանում Թուրքիայից, որը, բնականաբար, ունի շատ ցածր ինքնարժեք: Միգուցե՝ արժե մտածել այն մասին, որ այդ ամիսներին որոշակի մաքսային սահմանափակումներ կիրառվեն ներկրվող լոլիկների նկատմամբ, այլապես հայկական ջերմոցները իսկապես էլ մրցակցությանը չեն դիմանա նույնիսկ լավագույն տեխնոլոգիաների կիրառման դեպքում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |