ԳԼԽԱՎՈՐ »
2012 » Հոկտեմբեր » 10 » Արձանագրվում են խայտառակ բացահայտումներ
19:42 Արձանագրվում են խայտառակ բացահայտումներ |
Կառավարությունը վաղը խորհրդակցություն կհրավիրի` ներկայացնելու առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքաշինության ոլորտում նույնպես ուսումնասիրությունները շարունակվում են, որոնց արդյունքում խայտառակ բացահայտումներ են արձանագրվում: Օրինակ` Շիրակի մարզի Մանթաշ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին պետբյուջեից հատկացվել է 270 մլն դրամ, որից 200 մլն-ն փոշիացվել է, շինաշխատանքները կատարվել են բազմաթիվ թերություններով, վթարային համարվող դպրոցի շենքը չի ամրացվել: Մասիսի դպրոցներից մեկում նույնպես շինաշխատանքները թերի են կատարվել, գումարներն էլ յուրացվել:
Վարչապետը ցավով արձանագրեց, որ երևույթը կարծես համատարած բնույթ է կրում, մեկ-երկու դեպք չի արձանագրվում: Քաղաքաշինության նախարարը զեկուցել է, որ չարաշահումների վերաբերյալ գործերը հանձնվել են գլխավոր դատախազություն: Ուսումնասիրությունները ոլորտում շարունակվում են` պարզելու, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետբյուջեի միջոցները:
|
Դիտումներ: 414 |
Ավելացրեց: ArmFin
| վարկանիշ: 0.0/0 |