Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 17 » Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով
15:42 Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով | |
Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում կրճատվել է 600 միլիոն դոլարով: Պատճառը բաժնետոմսերի կտրուկ գնանկումն է: Արժեթղթերի գինը մայիսին հասել է բաժնետոմսերի բորսային շուկա դուրս բերելուց հետո ամենացածր ցուցանիշին: Bloomberg-ի փոխանցմամբ` հինգշաբթի Nasdaq բորսայում վաճառքի առաջին ժամվա ընթացքում բաժնետոմսերի գինն ընկել է 7%-ով`հասնելով պատմական նվազագույնի`19,69 դոլարի: Օրվա վերջում դրանց գինը փոքր- ինչ բարձրացել է` մեկբաժնետոմսի դիմաց հասնելով 19,87 դոլարի: Բաժնետոմսերի գնանկման վրա կարող էր ազդել այն փաստը, որ հինգշաբթի լրանում էր սոցցանցի աշխատակիցների և վաղ ներդրողների համար 271,1 մլն բաժնետոմսի վաճառքի մորատորիումը: Bloomberg Billonaires Index-ի համաձայն` ներկայում 28-ամյա Ցուկերբերգի կարողությունը կազմում է 10,2 մլրդ դոլար: The Facebook Effect գրքի հեղինակ Դեվիդ Կիրկպատրիկը գրել է, որ ներդրողներն այլևս չեն հավատում Facebook-ի ապագային: Օրինակ, ներդրող Դասթին Մոսկովիցը, որը ձեռք է բերել 133,7 միլիոն բաժնետոմս, գնանկումների պատճառով 2,4 միլիարդ դոլար է կորցրել: Իսկ Քրիստոֆեր Հյուզը, որին պատկանում է սոցցանցի 22 միլիոն բաժնետոմս, կորցրել է 400 մլն դոլար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |