21:04 «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակում 975 վարկային պայմանագիր է ստորագրվել | |
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագրի շրջանակում 2010թ.-ից ի վեր 975 վարկային պայմանագիր է ստորագրվել, որոնց հիման վրա վարկային հիմքով 7 մլրդ 320 մլն դրամ է հատկացվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում նշել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ վարկերի տրամադրումը մարզերի կտրվածքով ունի հետեւյալ տեսքը. Արագածոտնի մարզ՝ 4, Արարատի մարզ՝ 48, Արմավիրի մարզ՝ 81, Գեղարքունիքի մարզ 16, Լոռու մարզ՝ 68, Կոտայքի մարզ՝ 98, Շիրակի մարզ՝ 71, Սյունիքի մարզ՝ 77, Վայոց ձորի մարզ՝ 5, Տավուշի մարզ՝ 11 եւ Երեւան՝ 491: «2012թ. բյուջեի մասին» օրենքով ծրագրի իրականացման համար նախատեսված է 212 մլն դրամ, հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 173 մլն դրամի վարկեր են հատկացվել: Ներկայացված 975 վարկերից 26-ը՝ 162 մլն դրամ ծավալով, մարվել է ժամկետից շուտ: Նախարարի խոսքով՝ ծրագիրն առավել կաշխուժանա մասնավորապես մարզերում, քանի որ 2011թ.-ից սկսած ավելացել է վարկերի սուբսիդավորումը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |