Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » Մեծ Մասրիկում ցորենի բերքը հիասթափեցնող է
13:56 Մեծ Մասրիկում ցորենի բերքը հիասթափեցնող է | |
![]() Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում շարունակվում է ցորենի բերքահավաքը: Ինչպես shamshyan.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Վալոդյա Խլոյանը`այս տարի գյուղն ունի 1450 հա հացահատիկային ցանքատարածք և սպասվում էր հեկտարից միջինը 20 ցենտներ ցորենի բերք: Համայնքապետը մեզ հավաստիացրեց, որ բերքահավաքն ընթանում է նորմալ տեմպերով: Արդեն իսկ կազմակերպվել է նաև ցորենի մթերում: «Գյուղում արդեն կատարվում է ցորենի մթերում, անգամ դաշտից գալիս տանում են կգ-ը 150 դրամով: Մթերում են տարբեր կազմակերպություններ` ֆերմերային տնտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ, ալրաղացներ: Մեծ է մարզպետի աջակցությունը: Մենք նախապես մարզպետարանին տեղեկացրել էինք, որ գյուղն ունի մոտ 1500 տոննա մթերման ենթակա ցորեն, և խնդրել էինք կանոնավորել մթերման հարցը: Մարզպետարանը տեղեկացրել է այդ մասին տարբեր կազմակերպությունների:Պայմանավորվածությունները ձեռք են բերվել նաև անհատ ձեռներեցների կողմից: Մթերողներ են եկել նաև իրենց անհատական նախաձեռնությամբ»,-ասաց համայնքապետը: Այս ամենը իհարկե չի վերաբերում հասարակ գյուղացիներին, ովքեր ունեն ընդամենը մեկ կամ երկու հա հողատարածք, որի բերքը կբավականացնի միայն ընտանիքի կարիքները հոգալուն: Եվ առհասարակ, այս տարի աշնանացան ցորենի բերքը գյուղում սպասվածից քիչ է եղել: Միջին հաշվարկով մարդիկ ստացել են հա 10 ցենտներ արդյունք: Մեզ հետ մասնավոր զրույցում գյուղի կոմբայնավարներից մեկը հավաստիացրեց, թե որոշ դեպքերում բերքը չի հասել անգամ հեկտարից 300-500 կգ-ի: Պատճառները ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններն են, այլև` գյուղացիների ֆինանսական սուղ միջոցները: Կայուն աշխատանք և եկամուտ չունեցող գյուղացիների մեծ մասն ուղղակի ի վիճակի չի եղել ժամանակին և հարկ եղածին պես մշակել ցանքատարածքները: Արդյունքը հիասթափեցնող է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |